Միքայելյան համալսարանական հիվանդանոցում գործում է ստամոքսաղիքային էնդոսկոպիայի բաժանմունքը: Բաժանմունքն իր կառուցվածքով և մեծությամբ եզակի է, առկա են 3 միջամտության սենյակներ, լվացման, մանրէազերծման սենյակներ, հետմիջամտական-արթնացման սենյակ: Բաժանմունքում բոլոր միջամտությունները կատարվում են անզգայացումով, ինչը ապահովում է ինչպես պացիենտի հարմարավետությունը, այնպես էլ հետազոտության բարձր որակը:
Բացի ստանդարտ ախտորոշիչ գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա միջամտություններից կատարվում են.
- Պոլիպների հեռացում ռեզեկցիայի մեթոդով ՝ պոլիպէկտոմիա
- Արյունահոսության դադարեցում
- Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում
- Ստամոքսի վարիկոզ լայնացած երակների սոսնձային օբլիտերացիա
- Լեղածորանի քարերի էնդոսկոպիկ հեռացում
- Լեղածորանի, կերակրափողի ստամոքսի, հաստ աղու ստենտավորում ուռուցքների, նեղացումների ժամանակ
Եզակի միջամտություններ՝
- Աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի էնդոսկոպիկ սոնոգրաֆիա, բարակ ասեղային նմուշառում
- Աղեստամոքսային էպիթելիալ գոյացությունների հեռացում դիսսկցիայի մեթոդով
- Պերօռալ էնդոսկոպիկ միոտոմիա (POEM)՝ կերակրափողի շարժողական խնդիրների դեպքում
- Կերակրափողային մանոմետրիա՝ կերակրափողի շարժողական խնդիրների ախտորոշում (ախալազիա, կերակրափողի սպազմ)
- 24-ժամյա իմպեդանս Pհ-մետրիա
.png)